Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Ձեռքբերումներ գինեկոլոգիայում

Ձեռքբերումներ գինեկոլոգիայում

Աշխատանքով, գործերով և խնդիրներով ծանրաբեռնված սթրեսային մեր օրերում երիտասարդ կանայք և աղջիկները հաճախ բախվում են տարբեր գինեկոլոգիական հիվանդությունների հետ, ինչպիսիք են՝ արգանդի միոման, բշտերը, էնդոմետրոիոզը, ցավոտ մենստրուացիաները, կպումները, կլիմաքսային համախտանիշը և այլն:

Չնայած նոր տեխնոլոգիաների և մեծ քանակությամբ ժամանակակից դեղամիջոցների առկայությանը, բժիշկները հաճախ տարիներով չեն կարողանում օգնել շատ կանանց առողջության հետ կապված կարևորագույն խնդիրներում: Շատ զույգեր տարիներով չեն կարողանում երեխա ունենալ: Բժիշկները հաճախ վաղաժամ ախտորոշում են անպտղություն կամ քրոնիկ հիվանդություններ այն դեպքում, երբ ի զորու չեն օգնելու, չնայած զույգի և' տղամարդը, և' կինը բժշկական տեսանկյունից կարող են կատարյալ առողջ լինել:

Այսօր հիրուդոթերապևտները շատ հաճախ են կանանց օգնության գալիս: Շատ գինեկոլոգիական կենտրոններում բացվում է բժիշկ-հիրուդոթերապևտի հաստիքը: Եվ դա իզուր չէ: Կանանց մոտ արդյունքը սպասեցնել չի տալիս: Կանանց ֆորումներում անպտղությամբ տառապած բազմաթիվ հիվանդներ պատմում են, որ հղիացել են բառացիորեն տզրուկաբուժության հաջորդ ամսում:Ձեռքբերումներ գինեկոլոգիայում` Հիրուդո Մեդ

Գինեկոլոգի կամ ռեպրոդուկտոլոգի՝ հիրուդոթերապիայի կուրս անցնելու խորհրդով կանայք մեզ հաճախ են դիմում: Ընդ որում, տզրուկը հեշտոցում կարելի է դնել և՛ որպես առանձին կուրս, և՛ որպես համալիր կուրս՝ գինեկոլոգիական թեքումով, որը սովորաբար կազմված է մարմնի տարբեր հատվածներում և կետերում 10 սեանսից, և որից հետո կատարվում է հեշտոցային հինգ սեանս:

Ընդհանրապես տզրումը նման է միանգամյա օգտագործման ստերիլ ասեղի, որն աճեցվում է հատուկ բիոֆաբրիկաներում, որտեղից էլ հետո վաճառվում է դեղատներին և կլինիկաներին:  Նրանց հետ վկայագիր է տրվում, տզրուկները սովորաբար վաճառքի են հանվում 4-6 ամիս քաղցից հետո: Նրանց լճերում չեն որսում:

Իսկ ի՞նչ է տալիս հեշտոցային տզրուկաբուժությունը: Առաջին հերթին բարելավվում է արյան հոսքը դեպի կանանց օրգաններ, որն էլ լավացնում է նրանց աշխատանքը: Արյան շրջանառության բարելավման արդյունքում ներքին օրգաններն ու հյուսվածքները հարստանում են թթվածնով, բարելավվում է կանանց օրգանիզմի նյութափոխանակությունը, լավանում է քունը, տրամադրությունը, ախորժակը: Այս ամենի արդյունքում վերականգնվում է հորմոնային ֆոնը, ներծծվում են կպումները, կարգավորվում են կանանց օրգանիզմի ներքին մեխանիզմները, որոնք իրենց հերթին նպաստում են հղիանալուն: Տզրուկի թքի մեջ պարունակվող մեծ քանակությամբ ֆերմենտների շնորհիվ անցնում են քրոնիկ բորբոքումները, բարձրանում է իմունիտետը, ինչը առանձնապես կարևոր է հղիանալու պատրաստվելուց: Հաճախ կուրսը նշանակվում է էքտրակորպորալ բեղմնավորումից անմիջապես առաջ:

Բացի այդ, արդեն առաջին սեանսներից հետո անցնում են որովայնի շրջանում ցավերն ու տհաճ զգացողությունները, որոնք հաճախ են հետապնդում քրոնիկ գինեկոլոգիական հիվանդություններ ունեցող կանանց:

 

Տզրուկաբուժության կուրս անցնելու համար կարող եք զանգահարել մեր հեռախոսահամարով:

ՀԻՐՈՒԴՈ ՄԵԴ  բժշկական կենտրոն

Հասցե Դավթաշեն, Տ․ Պետրոսյան փող․ 42/2

Հեռախոս

+374 10 37 06 06

Բջջ. հեռախոս +374 91 37 06 36
Էլ. հասցե

[email protected]

Սկզբնաղբյուր. hirudomed.am
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

09.05.2014

Հարգելի HERMINE, բարև Ձեզ, եթե խոսքը վերաբերում է հետանցքին, քոր կարող է առաջանալ ճիճվակրության, քիչ հավանական՝ ուղիղ աղիքի ճաքի կամ հեմորոյի ժամանակ, ավելի քիչ հավանական՝ կիստա: Մի քանի խորհուրդ, որից հետո գրեք մեզ. քնելուց առաջ լվացումներ արեք և վազելինեվ կամ գլիցերինով փոքրիկ տամպոն դրեք հետանցքին: Յուրաքանչյուր ստամոքսը գործելուց հետո նույնպես սառը ջրով լվացումներ կատարեք, օգտվեք ամենափափուկ զուգարանային թղթերից: Երկար նստած մի մնացեք, եթե անգամ նստակյաց է աշխատանքը, ընթացքում  քայլեք, թեթև վարժություններ կատարեք:

HERMINE

03.05.2014

barev dzezxndrum em ete hnaravor e patasxaneq hast axiqis shrjanum unem ujex qor henc dzerqov dipchum emm grgrvum e chem karoxanum ujex qoric hangstanal erb vor shoshapoum em matov vran pshot cakox verqi nman mi ban henc dranic el grgrvum e ev qor galis xndrum em ogneq eli es anharmar em zgum bjshki dimel

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ